Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Իրանը մահապատժի է ենթարկել չորս մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության մեղադրանքով

652
Ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2023 թ., 19:48
Իրանը մահապատժի է ենթարկել չորս մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության մեղադրանքով

Իրանի Ուրմիա քաղաքում 4 մարդ մահապատժի է ենթարկվել՝ Իսրայելի արտաքին հետախուզական ծառայությունների օգտին լրտեսելու մեղադրանքով։

«Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 29-ի առավոտյան, Սիոնիստական ​​ռեժիմի հետ կապված դիվերսիոն խմբի չորս անդամներ, որոնք Մոսադի սպաների գլխավորությամբ երկրի անվտանգության դեմ լայնածավալ գործողություններ են իրականացրել, դատական ​​կարգով մահապատժի են ենթարկվել»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Այս մասին ասվում է Արևմտյան Ադրբեջանի նահանգի դատական ​​համակարգի հայտարարության մեջ։