Իսրայելը ծրագրում է զգալի թվով պաղեստինցիների վերաբնակեցնել Գազայի հատվածից դուրս
![]() Իսրայելի կառավարությունը ծրագրում է զգալի թվով պաղեստինցիների տեղափոխել Գազայի հատվածից Եգիպտոս։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ իրազեկ աղբյուրին հղումով։ «Ըստ առկա տեղեկատվության՝ Իսրայելի կառավարությունը պլաններ է մշակում զգալի թվով պաղեստինցիների Գազայի հատվածից Եգիպտոս վերաբնակեցնելու համար՝ նրանց անվտանգությունն ապահովելու պատրվակով»,- ասել է նա։ Նա նշել է, որ առաջին փուլում առնվազն 100 հազար մարդ կարող է վերաբնակեցվել հարևան պետության տարածքում։ «Հետագայում նախատեսվում է այդ ճանապարհով արտաքսել Գազայի բնակիչների ևս մի քանի խմբաքանակ»,- նշել է նա։ Մինչ այս հայտնի է դարձել, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մերժել է Գազայի հատվածում հրադադարի և պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման՝ Եգիպտոսի եռափուլ ծրագիրը։ Այս մասին գրել է իսրայելական Times of Israel թերթը՝ հղում անելով Եգիպտոսի պետական տեղեկատվական ծառայության ղեկավար Դիաա Ռաշվանին։ Նշվում է, որ Կահիրեն դեռևս սպասում է պատանդներին ազատելու և Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու ծրագրի պատասխաններին։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
