Հայաստանում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի զարմիկը
![]() Հայաստանում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի զարմիկը՝ Միխայիլ Բենիմինին, ներդրումների ոլորտում գլոբալ խարդախության ցանցի՝ զանգերի կենտրոնների գործով, հայտնում է «Новости-Грузия»-ն։ Բենիմինին, ով Իսրայելի և Վրաստանի քաղաքացիություն ունի, կալանավորվել է գերմանացի դատախազների պահանջով։ Հետաքննությունը կասկածում է, որ նա ղեկավարել է ցանցի մասնաճյուղն Ալբանիայում։ Դավիթ Կեզերաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարարն էր 2006-2008 թվականներին՝ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության տարիներին։ 2012 թվականին Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նա լքել է Վրաստանը։ 2021 թվականին Գերագույն դատարանը Կեզերաշվիլիին հեռակա դատապարտել է 5 տարվա ազատազրկման՝ 5 միլիոն եվրոյի յուրացման համար։ Մինչ այս երկու ատյանների դատարանները նրան արդարացրել էին։ Նրա մասնակցությամբ ևս 2 գործ է քննվում։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
