Լավրովը խոսել է Զելենսկու «խաղաղության բանաձևի» շուրջ G7-ի մասնակցությամբ գաղտնի հանդիպման մասին
![]() Տասը օր առաջ լիակատար գաղտնիության մթնոլորտում տեղի ունեցավ հանդիպում արևմտյան երկրների, մասնավորապես G7-ի և «համաշխարհային հարավի» երկրների ներկայացուցիչների միջև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևի» շուրջ։ Այս մասին «Ռոսիա 24» և «ՌԻԱ նյուզ» լրատվական գործակալություններին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախարար Սերգեյ Լավրովը։ Նախարարը նշել է, որ Ռուսաստանն այս հանդիպման մասին իմացել է իր մերձավոր դաշնակիցներից և համախոհներից, ովքեր «ոչ մեկին չեն խոստացել մեզնից որևէ գաղտնիք պահել Ռուսաստանի Դաշնության հետ առնչվող հարցում»։ Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, գաղտնի հանդիպման մասնակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել հունվարին, իսկ հետո փետրվարին կազմակերպել գագաթնաժողով, որտեղ կամրապնդվի «խաղաղության բանաձևը»։ Նախարարը հիշեցրել է նաև հունիսին այս թեմայով ստեղծված՝ բանակցությունների Կոպենհագենյան ձևաչափը։ Նա հավելել է, որ այդ ժամանակվանից ի վեր մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել G7 երկրների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Ֆրանսիա և Ճապոնիա), BRICS (Ռուսաստան, Բրազիլիա, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) և զարգացող երկրների մասնակցությամբ։ Ռուսաստանը, որը BRICS-ի անդամ է, չի հրավիրվել միջոցառումներին։ Զելենսկու «խաղաղության բանաձևը», որը ներկայացվել է G20-ի գագաթնաժողովում 2022 թվականի աշնանը, ներառում է Ուկրաինայի անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում՝ Զապորոժիեի ատոմակայանի շուրջ անվտանգության գոտու ստեղծում, ռուսական զորքերի դուրսբերում, տարածքային ամբողջականության վերականգնում Ուկրաինայի՝ 1991 թվականի սահմաններում, բոլոր գերիների ազատ արձակում և այլն։ Դեկտեմբերի 14-ին ուղիղ գծի և մեծ մամուլի ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինն ասաց, որ Ուկրաինայում խաղաղությունը կգա այն բանից հետո, երբ Ռուսաստանը հասնի այնտեղ իրականացված «հատուկ ռազմական գործողության» նպատակներին։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ «այդ նպատակները չեն փոխվել, և մենք խոսում ենք Ուկրաինայի ապաազգայնացման, ապառազմականացման և նրա չեզոք կարգավիճակի մասին»։ Խոսելով Ուկրաինայի ապառազմականացման մասին՝ Պուտինը նշել է, որ արևմտյան երկրները ռազմական օգնություն են ցուցաբերում Կիևին, որը, ըստ նրա, շուտով կարող է ավարտվել։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
