Ռուսական նավթի շուկան կախվածության մեջ է հայտնվել երկու երկրներից. #The_Moscow_Times
![]() Ռուսական նավթի և նավթամթերքների արտահանման մինչև 90%-ն այժմ ուղղվում է Հնդկաստան և Չինաստան, ասել է Էներգետիկայի գծով փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա հայտարարությունները մեջբերում է The Moscow Times-ը։ Մինչ պատերազմը տասնյակ երկրներ ռուսական նավթ էին գնում։ Արտահանման գրեթե կեսն ուղղվում էր Եվրոպա, հիշեցրել է Նովակը։ Այնուամենայնիվ, ԵՄ էմբարգոն, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի վերջին, ռուսական նավթային ընկերություններին զրկել է գրեթե բոլոր խոշոր հաճախորդներից։ Ըստ Նովակի, այս տարվա արդյունքներով ռուսական նավթի «4-5%-ից ոչ ավելին» կմատակարարվի Եվրոպա. «Եվ այստեղ խոսքը միայն այն մնացած ծավալների մասին է, որոնք մատակարարվում են բացառությունների արդյունքում. Եվրոմիությունը որոշ երկրների համար, ինչպիսիք են Հունգարիան, Սլովակիան, Չեխիան, նավթի մատակարարումներ է կատարել Դրուժբայի միջոցով: Ըստ Bloomberg-ի՝ նոյեմբերի վերջին Հնդկաստանն ու Չինաստանը Ռուսաստանից օրական գնել են մոտ 3 մլն բարել, իսկ ամռանը մատակարարումները հասել են 3,5 մլն բարելի՝ պատմական ռեկորդ, թեև մինչ պատերազմը Չինաստան էր գնում օրական ընդամենը 500-600 հազար բարել, իսկ արտահանումը Հնդկաստան իսպառ բացակայում էր։ Բացի այս երկու երկրներից, Ռուսաստանի Դաշնությունից նավթը ծովով մատակարարվում է ևս երկու երկրի՝ Թուրքիա, որը օրական գնում է մոտավորապես 400 հազար բարել, և Բուլղարիա, որը հումք է ներմուծում Բուրգասի LUKOIL նավթավերամշակման գործարանի համար։ Այդ հոսքերը կդադարեն 2024 թվականի մարտին. համապատասխան օրենքն ընդունել է Բուլղարիայի խորհրդարանը։ Հակառակ մռայլ կանխատեսումների, Ռուսաստանում նավթի արդյունահանումը գրեթե անփոփոխ է մնացել Ուկրաինա ներխուժումից և արևմտյան պատժամիջոցներից հետո. Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով, նավթ արդյունահանողներն այս տարի կարտադրեն օրական 10,95 մլն բարել, իսկ հաջորդ տարի՝ 10,84 մլն բարել։ Reuters-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ արտահանման ծավալները նույնպես կայուն կմնան. արդյունահանվող նավթի մոտ կեսը կամ մոտավորապես 250 մլն տոննան կարտահանվի արտասահման։ Ռուսաստանը նավթի շուկայում նոր խոշոր հաճախորդներ չի ունենա. «Ռուսաստանի Դաշնության հիմնական արտահանման ուղղությունները կմնան Չինաստանը և Հնդկաստանը, որոնք կկազմեն Ռուսաստանից նավթի բոլոր մատակարարումների 85%-ը»,- ասում է Էներգետիկայի և ֆինանսների ինստիտուտի ղեկավար Մարսել Սալիխովը: |

«Մաքսային «կանաչ ուղու» լիարժեք գործարկումն առաջնահերթություն է»․ Դավիթ Անանյան
126Երեկ, 15:48
«ԱՊՀ-ն կարող է ավելի մեծ հաջողությունների հասնել, եթե վերացնի առևտրային խոչընդոտները»․ Պուտին (տեսանյութ)
203Երեկ, 11:42
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
48808.10.2026, 22:30
«Բենզինի գինը բարձր է, որովհետև աշխարհում գոյություն ունի մեծ խնդիր բենզինի և դիզելի շուկայում»․ Գեղամ Գևորգյան (տեսանյութ)
12208.10.2026, 13:36
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
56007.10.2026, 19:13
«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
60206.10.2026, 17:06
