«Խաղաղության հնարավորություն իսկապես կա` չնայած ԼՂ-ի հայ բնակչության դժվարություններին». Միրզոյան
![]() Միրզոյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կառուցողական մոտեցում կցուցաբերի, և խաղաղության պայմանագիր կստորագրվի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն իրանցի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում ընդգծել է, որ տեսնում է Ադրբեջանի հետ խաղաղության իրական հնարավորությունների պատուհան։ «Մենք բազմիցս հայտարարել ենք մեր հավատարմությունը գործընթացին և, առհասարակ, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»,- ընդգծել է Միրզոյանը։ Նա նշել է, որ բանակցություններն ընթանում են մի քանի փուլով, և այժմ աշխատանքներ են տարվում հատկապես խաղաղ համաձայնագրի նախագծի վրա։ «Խաղաղության հնարավորություն իսկապես կա՝ չնայած Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դժվարություններին և տեղահանությանը, ագրեսիվ հռետորաբանությանը։ Մի քանի օր առաջ Ադրբեջանից ստացանք հաջորդ առաջարկները, կուսումնասիրենք ու կարձագանքենք, կներկայացնենք մեր առաջարկները»,- նշել է Միրզոյանը։ Միրզոյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կառուցողական մոտեցում կցուցաբերի, և խաղաղ պայմանագիր կստորագրվի։ |

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
8710:30
«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
16908.08.2026, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
15908.08.2026, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
16608.08.2026, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
19908.08.2026, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
14807.08.2026, 09:36
