Շվեդիան չեղարկել է Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման արգելքը
![]() Շվեդիան չեղարկել է Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման էմբարգոն և սկսել պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիային արտահանման լիցենզիաներ տրամադրել, հաղորդում է Yeni Şafak թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարի հայտարարությունը: «Այն բանից հետո, երբ խորհրդարանական կոմիտեն ընդունեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության առաջարկը, տեղի ունեցավ իրադարձությունների ուշագրավ զարգացում: Հայտնի դարձավ, որ Շվեդիան երկարատև էմբարգոյից հետո սկսել է Թուրքիային արտահանման լիցենզիաներ տրամադրել պաշտպանական արդյունաբերության ոլորտում»,- գրում է թերթը: 2019 թվականի հոկտեմբերին Շվեդիան էմբարգո էր սահմանել Թուրքիա պաշտպանական արդյունաբերության ոլորտում մատակարարումների վրա։ Դեկտեմբերի 26-ին Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ պաշտպանել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը, փաստաթուղթը փոխանցվել է Գլխավոր ասամբլեայի քննարկմանը: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
