Նավալնիի համախոհները նրան գտել են Յամալո-Նենեցի քրեակատարողական գաղութում
![]() Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի Խարպ գյուղի թիվ 3 (ԻԿ-3) ուղղիչ գաղութում է։ Դեկտեմբերի 5-ից ի վեր Նավալնիի գտնվելու վայրի մասին առաջին տվյալները հրապարակվել են երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 25-ին, քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշի կողմից X սոցիալական ցանցում։ Նավալնիի դաշնակից Լեոնիդ Վոլկովը նշել է, որ գաղութը, որտեղ հայտնվել է ընդդիմադիրը, գտնվում է «Արկտիկական շրջանից այն կողմ»։ «Այս գաղութ հասնելը գրեթե անհնար է, այնտեղ նույնիսկ նամակներ ուղարկելը գրեթե անհնար է: Սա աշխարհից մեկուսացման ամենաբարձր հնարավոր մակարդակն է, ահա թե ինչի համար էին այս ամենը նախաձեռնում», - գրել է Վոլկովը X-ում: 19 օր շարունակ Նավալնին անհետ կորած է եղել Նավալնիի քրեական հետապնդումը Ռուսաստանում 2023 թվականի օգոստոսին Ալեքսեյ Նավալնին Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից դատապարտվել է 19 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում՝ «ծայրահեղական համայնք» ստեղծելու գործով։ Ըստ իշխանությունների, այդպիսի համայնք էր հենց նրա հիմնած՝ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
