«Տղայի խոսքը» սերիալի դերասանին ձերբակալել են սպանության մեղադրանքով
1086
Երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2023 թ., 22:48
![]() Դերասան Սերգեյ Բազանովն, ով մարմնավորում էր «Universam» հանցավոր խմբի անդամ Դեմիդին «Տղայի խոսքը» հեռուստասերիալում, ձերբակալվել է՝ 2011 թվականին գործարարի սպանության գործով։ Բազանովին մեղադրանք է առաջադրվել «Սպանություն շահադիտական դրդումներով մի խումբ անձանց հետ միասին» հոդվածով։ Նա նախնական կալանքի տակ կմնա առնվազն մինչև 2024 թվականի փետրվարի 20-ը։ Քննիչների տվյալներով՝ Բազանովը հանցավոր խմբի մաս է եղել, որը մասնակցել է Մոսկվայում ավազակային հարձակմանը։ Գործարար Ալեքսանդր Ձաբիևի սպանությունը տեղի է ունեցել Բոլշոյ Պոլույարոսլավսկու նրբանցքում նրա վրա հարձակման հետևանքով։ Հանցագործները կրակել են գործարարի գլխին և 900 հազար ԱՄՆ դոլարով պայուսակը հափշտակելով՝ փախել։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
