Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Շոյգուն Պուտինին զեկուցել է «Մարինկայի ամբողջական ազատագրման մասին»

747
Երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2023 թ., 21:18
Շոյգուն Պուտինին զեկուցել է «Մարինկայի ամբողջական ազատագրման մասին»

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մարինկա քաղաքի «ամբողջական ազատագրման մասին»։

Գերագույն գլխավոր հրամանատարին ուղղված զեկույցում պաշտպանության գերատեսչության ղեկավարը նշել է, որ Մարինկան գրավելու ժամանակ հատկապես աչքի են ընկել հայտնի 150-րդ դիվիզիայի զինվորականները։

Ի պատասխան՝ ՌԴ ղեկավարը շնորհավորել է Սերգեյ Շոյգուին և նշել, որ այս բնակավայրի գրավմամբ թշնամու ստորաբաժանումները կտեղափոխվեն Դոնեցկից։

«Մեր զորքերը, ներխուժելով այս ամրացված տարածք, հնարավորություն ունեն առաջ շարժվելու»,- ընդգծել է Պուտինը։

Ավելի վաղ տարածվել էր համեմատական տեսանյութ, որում պատկերված է Մարինկա քաղաքը՝ ռուսական հարձակումից առաջ ու հետո:

Շոյգուն Պուտինին զեկուցել է «Մարինկայի ամբողջական ազատագրման մասին»