Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Սերբիայում ցուցարարները պետական կառավարման շենքի մոտ փողոց են փակել

600
Երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2023 թ., 17:48
Սերբիայում ցուցարարները պետական կառավարման շենքի մոտ փողոց են փակել

Սերբիայում ցուցարարները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման նախարարության շենքի մոտ փողոց են փակել, հաղորդում է «РИА Новости»-ի թղթակիցը:

Նշվում է, որ ժամը 11:00-ի սահմաններում մի քանի հարյուր ցուցարարներ սուլոցներով հավաքվել են մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Բորչանինովի փողոցում և կաթվածահար արել երթևեկությունը: Նրանք պարզել են «ընտրական կողոպուտ» գրությամբ պաստառներ, սուլել են, հակակառավարական կարգախոսներ են հնչեցրել:

Մոտակայքում է գտնվում Սերբիայի ԱԳՆ շենքը: