«Ռուսաստանը երկու նոր դեսպանատուն կբացի արտերկրում». ՌԴ ԱԳ փոխնախարար
![]() Ռուսաստանը նախատեսում է 2 դեսպանատուն և 5 գլխավոր հյուպատոսություն բացել արտերկրում: Այս հարցի վերաբերյալ որոշումներն արդեն համաձայնեցված են: Այս մասին դեկտեմբերի 25-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Իվանովը: «Արդեն ընդունվել և համաձայնեցվել են հյուրընկալող պետությունների իշխանությունների հետ Բուրկինա Ֆասոյում և Հասարակածային Գվինեայում դեսպանություններ, Կապանում (Հայաստան), Ակտաուում (Ղազախստան), Սամարղանդում (Ուզբեկստան), Դենպասարում (Ինդոնեզիա) և Մալեում (Մալդիվյան Հանրապետություն) գլխավոր հյուպատոսություններ բացելու մասին որոշումները»,- ասել է նա: Իվանովը նշել է, որ Արևմուտքի երկրները արտաքսել են մի քանի հարյուր ռուս դիվանագետների և փակել 14 արտասահմանյան հաստատություններ վերջին երկու տարվա ընթացքում: Սակայն հեռանկարում ՌԴ-ն զգալիորեն կընդլայնի դիվանագիտական ներկայությունն արտերկրում, հավելել է նա: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
