Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Արևմուտքը փորձում է սրել իրավիճակը Սերբիայում». Զախարովա

594
Երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2023 թ., 12:30
«Արևմուտքը փորձում է սրել իրավիճակը Սերբիայում». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Արևմուտքը փորձում է սրել իրավիճակը Սերբիայում։ «Իզվեստիա»-ի հետ զրույցում Զախարովան մեկնաբանել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի խոսքերը՝ Բելգրադի վարչակազմի մոտ տեղի ունեցած անկարգությունների մասին: «Ակնհայտ են «մայդանային հեղաշրջումների» տեխնիկայի կիրառմամբ երկրում իրավիճակը փոխելու հավաքական Արևմուտքի փորձերը: Երկրի սահմանադրության խիստ պահպանումը, ազգային շահերի օգտին քվեարկած սերբ ժողովրդի ընտրության նկատմամբ հարգանքը տվյալ իրավիճակում միակ հնարավոր արձագանքն է»,- ասել է նա։