Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Խաղաղության պայմանագիրը 100 տոկոսով ամեն ինչ չի լուծի». Բայրամով

613
Երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2023 թ., 10:24
«Խաղաղության պայմանագիրը 100 տոկոսով ամեն ինչ չի լուծի». Բայրամով

Խաղաղության պայմանագիրը 100 տոկոսով ամեն ինչ չի լուծի: Այս մասին ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից: Կարևոր է, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն: Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության մեսիջներին: Մենք նաև դրական արձագանքներ ենք լսում»,- ասել է նա: