Նեթանյահուն հերքել է Լիբանանի հետ պատերազմը կանխելու մասին WSJ-ի հոդվածը
![]() Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «կեղծ» է անվանել Wall Street Journal-ի (WSJ) հոդվածն այն մասին, որ ինքը հրաժարվել է Լիբանանում «Հեզբոլլահի» գրոհայինների դեմ կանխարգելիչ հարվածից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կոչից հետո: «Ես տեսել եմ կեղծ հրապարակումներ, որոնք պնդում են, որ Միացյալ Նահանգները խոչընդոտել է և կամ խոչընդոտում է մեր գործողություններին տարածաշրջանում: Դա ճիշտ չէ: Իսրայելն ինքնիշխան պետություն է»,- ասել է Նեթանյահուն կիրակի օրը՝ դեկտեմբերի 24-ին, կառավարության նիստում: Իսրայելի վարչապետն ընդգծել է, որ երկրի բանակի գործողությունները հիմնված են «օպերատիվ նկատառումների վրա»։ Ինչպես ավելի վաղ գրել էինք, WSJ-ն դեկտեմբերի 23-ին հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ն Իսրայելի վրա հարձակվելուց օրեր անց իսրայելական բանակը պատրաստ է եղել հարվածել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ»-ի ուժերին: Հոկտեմբերի 11-ին իսրայելական ռազմական ինքնաթիռները օդ են բարձրացել՝ սպասելով Նեթանյահուի հրամանին, սակայն Բայդենը համոզել է Իսրայելի վարչապետին փոխել իր կարծիքը՝ նման գործողությունների հնարավոր հետևանքների պատճառով, պնդում է WSJ-ը՝ հղում անելով աղբյուրներին։ |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
