Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Իրանի ռազմածովային ուժերը նոր թևավոր հրթիռներ են ստացել

845
Կիրակի, 24 դեկտեմբերի, 2023 թ., 20:30
Իրանի ռազմածովային ուժերը նոր թևավոր հրթիռներ են ստացել

Իրանի ռազմածովային ուժերն ստացել են նոր թևավոր հրթիռներ և ուղղաթիռային համակարգեր։ Այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրադմիրալ Շահրամ Իրանին, գրում է ISNA-ն։

«Այսօր Մաքրանի և Բանդար Կոնարեկի գեղատեսիլ լողափերում մենք ականատես ենք լինում (նավատորմի զինանոցի) միավորմանը և ռազմավարական ռազմածովային նավատորմի ոլորտում վերջին ձեռքբերումների ներկայացմանը»,- ասել է նա:

Իրանին պարզաբանել է, որ ռազմածովային նավատորմը կներառի ուղղաթիռային համալիրներ, որոնք առաջին անգամ կահավորված են էլեկտրոնային պատերազմի և հետախուզման համակարգերով, ինչպես նաև նավահանգստային և քարշակման խարիսխներով։