Թուրքական բանակն ու զրահատեխնիկան շարժվում են Սիրիա
![]() Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զրահամեքենաներ զինվորներ հատել են Սիրիայի պետական սահմանը և շարժվում են դեպի Իդլիբ նահանգ։ Այս մասին հայտնում են թուրքական հեռուստաալիքները։ Թուրքական զրահամեքենաները հատել են Սիրիայի սահմանը դեպի Գազիանթեփ և Իսլահիե շրջաններ։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել տեղի ունեցողը։ Նախկինում Անկարան բազմիցս նախազգուշացրել է թուրքական բանակի՝ Սիրիայի հյուսիսում նոր անդրսահմանային գործողություն սկսելու պլանների մասին՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության/Ժողովրդական դիմադրության ստորաբաժանումների (PKK/YPG) մարտական զորախմբերի դեմ։ Նշենք, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ն նաև լրացուցիչ տեխնիկա և կենդանի ուժ է մտցրել Սիրիայի հյուսիսում տեղակայված իր ռազմակայաններ: Բացի այդ, Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես մեծացնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիսում։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
