«Ստում է». Արման Աբովյան
![]() ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Արման Աբովյանը, 24TV-ի եթերում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրայինին տված հարցազրույցին, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որն առաջարկի խնդրի լուծում, ասել է. «Նախ՝ ստում է. միգուցե ծանոթ չէ փաստաթղթերին, միգուցե օգնականները ոչ լիարժեք տեղեկություն են տվել, բայց դա քաղաքագիտական անհեթեթություն է՝ 30 տարվա բանակցային գործընթացը նետել աղբամանը: Խորհուրդ կտամ ավելի ուշադիր ծանոթանալ Մադրիդյան, Կազանյան փաստաթղթերին: Հերթական փորձն էր՝ ասելու՝ ամեն ինչ մեզնից առաջ էր որոշված, մյուս կողմից էլ՝ նախապատրաստել հասարակությանը որոշակի գործընթացների»: Աբովյանի խոսքով՝ Փաշինյանի հաշվարկը հետևյալն է. հասարակությունը չի ստուգի, չի կարդա համացանցում առկա բանակցային փաստաթղթերը: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
