Բայդենը չի ցանկանում հաշտվել իր տարիքի հետ. #Axios
![]() ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դժկամությամբ է ընդունում 81 տարեկանում իր ֆիզիկական խնդիրներն ու որոշակի լարվածություն առաջացնում իր թիմում, գրում է Axios-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ղեկավարի շրջապատի աղբյուրները: Ներկայիս և նախկին օգնականներն ասում են, որ Բայդենն անսովոր եռանդուն է իր տարիքի համար: Բայց նրա կրկնվող հայտարարությունները, որ նա իրեն այդքան երիտասարդ է զգում, ավելի ու ավելի շատ հարցեր են առաջացնում նրա շրջապատի մեջ: ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը և նրա թիմը խորապես ներգրավված են նախագահի ամենօրյա գրաֆիկում: «Ջոն չափազանց շատ է աշխատում»,- ասում է Ջիլ Բայդենը: Կնոջ ազդեցությունը նախագահական գրաֆիկի վրա անսովոր է թվում, բայց ունի որոշակի նախադեպ: Նենսի Ռեյգանը ուշադիր հետևում էր Ռոնալդ Ռեյգանի գրաֆիկին, նույնիսկ ժամանակ առ ժամանակ խորհրդակցում էր աստղագուշակի հետ: 69 տարեկանում Ռեյգանն ԱՄՆ նախագահ ընտրված ամենատարեց նախագահն էր, որին հաջորդեց 70-ամյա Դոնալդ Թրամփը: Բայդենը գերազանցեց այդ ցուցանիշը՝ 77 տարեկանում ընտրվելով նախագահի պաշտոնում (2020 թվականին): Հարցումները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում ընտրողների ավելի քան 70 տոկոսը մտահոգված է, որ Բայդենը որոշել է առաջադրվել երկրորդ ժամկետի համար: Ինքը՝ Բայդենը, վրդովված էր ընտրողների դիրքորոշումից, ովքեր կարծում են, որ նա չափազանց ծեր է գլխավոր հրամանատար լինելու համար: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
