Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Ռադան հայտարարել է, որ Ուկրաինան ձմռանը չի փորձի հարձակվել

630
Կիրակի, 17 դեկտեմբերի, 2023 թ., 18:48
Ռադան հայտարարել է, որ Ուկրաինան ձմռանը չի փորձի հարձակվել

Ուկրաինացի զինվորականներն այժմ երեք պաշտպանական գիծ են կառուցում, ձմռանը չեն փորձի հարձակվել։ Այդ մասին հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է Ալեքսանդրա Ուստինովան։

Նրա խոսքով, նման սցենար է պատրաստվում արևմտյան դաշնակիցներից մատակարարումների հետ կապված խնդիրների դեպքում։
«Եթե զենք չլինի, մենք արդեն պատրաստվում ենք՝ ամրություններ ենք կառուցում՝ երեք գիծ։ Հասկանալով, որ, երևի, ձմռանը պետք է անցնենք պաշտպանական պատերազմի և չանցնենք հարձակման, ինչպես նախկինում էր»,- ասել է նա:

Ուստինովան հավելել է, որ եթե նույնիսկ Կիևին օգնություն հատկացվի, աշխարհում, միևնույն է, սպառվում են արկերը: