«Ռուսաստանը չի հրաժարվի ինքնիշխանությունից երշիկի դիմաց». Պուտին
![]() Ռուսաստանը չի հրաժարվի իր ինքնիշխանությունից «երշիկի դիմաց», հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիայի» համագումարում, փոխանցում է РБК-ի թղթակիցը։ «Ռուսաստանը, ինչպես նաև որոշ երկրներ, չի կարող հրաժարվել իր ինքնիշխանությունից՝ երշիկի դիմաց և դառնալ ինչ-որ մեկի արբանյակը։ Ռուսաստանը պետք է ինքնիշխան լինի, այլապես չի լինի»,- ասել է Պուտինը։ Իր ելույթում նա շնորհակալություն է հայտնել «Եդինայա Ռոսիա»-ին «հետևողական և վստահելի աջակցության» համար. հիշեցնենք, որ կուսակցությունը միաձայն պաշտպանել է նախագահական ընտրություններում նրա ինքնառաջադրմանը՝ որպես թեկնածու։ Պուտինը մրցակցությունն ու «գաղափարների ազնիվ քննարկումն» անվանել է երկրի դինամիկ զարգացման բանալին։ «Բայց, չնայած բոլոր տեսակետների տարբերությանը, քաղաքական ուժերը պետք է հիշեն, որ մեզ համար գլխավորը մեր երկրի՝ ուժեղ լինելու ճիշտ և կենսական անհրաժեշտությունն է։ Սա նշանակում է, որ երկրորդական բաները պետք է մի կողմ դնենք, առանց դրսից հուշելու որոշումներ կկայացնենք»,- ասել է նա։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
