Գերմանիան կարող է վերականգնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչը
![]() Գերմանիայի պաշտպանության նախարարությունն ուսումնասիրում է շվեդական մոդելով պարտադիր զինվորական ծառայության վերադառնալու հնարավորությունը, գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է գերատեսչության ղեկավար Բորիս Պիստորիուսը։ «Այնտեղ (Շվեդիայում) բոլոր երիտասարդ կանայք և տղամարդիկ զննվում են, բայց նրանցից միայն մի մասն է ծառայում ակտիվ ծառայության մեջ: Հնարավո՞ր է նման բան այստեղ՝ մեր մտորումների թեմաներից մեկն է»,- ասել է նախարարը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «ցանկացած գաղափար պետք է ստանա քաղաքական մեծամասնության» աջակցությունը։ Գերմանիայում պարտադիր զորակոչը վերացվել է 2011 թվականի հուլիսին, որից հետո Բունդեսվերն անցել է պրոֆեսիոնալ բանակի։ Այս տարվա հունվարին պաշտպանության նախարար նշանակվելուց հետո Պիստորիուսը զորակոչի վերացումը սխալ է անվանել, սակայն խոստովանել է, որ այն հնարավոր չէ արագ շտկել։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
