Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Իմ հեռախոսահամարը չի փոխվել». Մակրոնը` Պուտինին

597
Ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2023 թ., 19:30
«Իմ հեռախոսահամարը չի փոխվել». Մակրոնը` Պուտինին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ է վերսկսել երկխոսությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Եթե նախագահ Պուտինն ունենա լուրջ առաջարկներ և պատրաստ լինի վերսկսել երկխոսությունը, որը կհանգեցնի խաղաղ կարգավորման՝ միջազգային իրավունքի համաձայն, Ֆրանսիան միշտ կլինի այն տերությունը, որը աջակցություն կցուցաբերի և չի խնայի իր ջանքերը արդյունքի հասնելու համար», - ասել է Մակրոնը ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսըում։ «Իմ հեռախոսահամարը չի փոխվել»,- հավելել է Մակրոնը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինը նշել է, որ Մակրոնը դադարեցրել է Մոսկվայի հետ շփումները: