ԱՄՆ-ն գնահատել է Թուրքիայի դերը Բաքվի և Երևանի հաշտեցման հարցում
581
Հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2023 թ., 23:36
![]() Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Այս թեման մասն է կազմում ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի բոլոր քննարկումների: Սա մի բան է, որ նրանք պարբերաբար քննարկում են: Մենք ողջունում ենք Թուրքիայի արդյունավետ դերն այս հարցում։ Մենք համաձայն ենք Թուրքիայի արտգործնախարարի այն խոսքերի հետ, որ խաղաղությունը հնարավոր է. ԱՄՆ-ն աջակցում է երկու կողմերի միջև ուղիղ բանակցություններին՝ դրան հասնելու համար»,- ասել է Միլլերը: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
