Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը Կիևում ռուսական Kinzhal է խոցել

557
Հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2023 թ., 22:36
Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը Կիևում ռուսական Kinzhal է խոցել

Կիևում հակաօդային պաշտպանությունը հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 14-ին իրականացված ավիահարվածներից մեկի ժամանակ խոցել է X-47M Kinzhal աէրոբալիստիկ ​​հրթիռը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության ներկայացուցիչ Յուրի Իգնատը։

Նա հաստատել է, որ այն պայթյունները, որոնք Կիևի բնակիչները լսել են օրվա ընթացքում, կապված են հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ։

Նրա խոսքով, Ռուսաստանը դեկտեմբերի 14-ին արձակել է և՛ իրական թիրախներ՝ Kinzhal բալիստիկ հրթիռներ, և՛ կեղծ թիրախներ։ «Դա անհրաժեշտ է Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը շփոթեցնելու և նրա աշխատանքի առանձնահատկությունները հասկանալու համար»,- ասել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի խոսնակը։

Իգնատը չի բացառել, որ Ռուսաստանը մոտ ապագայում կարող է կրկնել Kinzhal-ի հարձակումները։