Ուկրաինայի նախկին նախագահը խոսել է Պուտինի մոլուցքի մասին
![]() Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման ենթադրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոգեկան խանգարման պատճառով կարող է տարված լինել Ուկրաինայով։ «Մարդիկ ասում են, որ նրա (Պուտինի) մոլուցքը Ուկրաինայի նկատմամբ մի տեսակ մոլագարություն է կամ հոգեկան խանգարում: Թերևս դա ճիշտ է»,- ասել է Կուչման The Guardian-ին տված հարցազրույցում: Կուչման Պուտինին բնութագրել է նաև՝ որպես ՊԱԿ-ի օպերատիվ աշխատող։ «Սա նրա մասնագիտությունն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- նշել է նա։ Նա նաև հայտնել է, որ 2022 թվականի փետրվարի 24-ին ռուսական հարձակման ժամանակ ինքը կնոջ՝ Լյուդմիլայի հետ եղել է Կիևի կենտրոնում։ «Ես վստահ էի, որ Պուտինը ի վիճակի է ներխուժելու, բայց վստահ չէի, թե արդյոք նա կհամարձակվի դա անել»,- ասել է նա։ Ըստ Կուչմայի՝ Պուտինի նպատակը ոչ միայն տարածքներ գրավելն էր, այլև ոչնչացնելն Ուկրաինայի «հայեցակարգը»՝ որպես «Ռուսաստանի մրցակցային այլընտրանքի»։ «Դրա ապացույցը մարդկայն սարսափելի կորուստներն են և հեղինակության զոհաբերությունը, որին Պուտինը պատրաստ է գնալ հանուն դրա»,- եզրահանգել է նա: |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
