Արևմուտքին նյարդայնացրել է Պուտինի այցը Սաուդյան Արաբիա․ #Advance
![]() Նավթի արդյունահանման կրճատման գործում Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի համագործակցությունը կհանգեցնի նավթի շուկայում տեղաշարժի և ամերիկյան էլիտաներին կստիպի նախագահական ընտրություններում աջակցել ԱՄՆ-ի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին։ Նման կարծիք է հայտնել խորվաթական Advance թերթի սյունակագիր Անթուն Ռոշան: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Էր Ռիադ «ազդանշան» է ՕՊԵԿ+ երկրների համար: Այժմ Մերձավոր Արևելքում լայնածավալ փոփոխություններ են նկատվում՝ կապված ԱՄՆ-ի ազդեցության անկման հետ, նշել է վերլուծաբանը։ Սյունակագիրը հիշեցրել է, որ անցյալ տարի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի այցը Էր Ռիադ ձախողված էր։ Ավելի վաղ Ֆեյսալ թագավորի անվան հետազոտությունների և իսլամագիտության կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահ արքայազն Թուրքի ալ Ֆեյսալը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Սաուդյան Արաբիա վկայում է այն մասին, որ երկու երկրների միջև ձևավորվել են ամուր և վստահելի հարաբերություններ: Նրա խոսքով՝ երկու պետություններն էլ նույն կերպ են ընկալում Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումները և հրադադարի կոչ են անում: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
