Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

Մակրոնը Նեթանյահուից պահանջում է պաշտպանել Գազայի խաղաղ բնակիչներին

1625
Շաբաթ, 09 դեկտեմբերի, 2023 թ., 00:24
Մակրոնը Նեթանյահուից պահանջում է պաշտպանել Գազայի խաղաղ բնակիչներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում Իսրայելից պահանջել է պաշտպանել Գազայի խաղաղ բնակիչներին և դադարեցնել բռնությունները Հորդանան գետի Արևմտյան ափում պաղեստինցիների նկատմամբ, հաղորդում է Agence France-Presse-ը։
«Հեռախոսազրույցի ընթացքում նախագահը հիշեցրել է Գազայի քաղաքացիներին պաշտպանելու անհրաժեշտությունը և ընդգծել երկարաժամկետ հրադադարի հասնելու կարևորությունը»,- հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։
Մակրոնի խոսքով՝ Իսրայելը «պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ դադարեցնելու իսրայելցի վերաբնակիչների կողմից Հորդանան գետի արևմտյան ափում պաղեստինցիների նկատմամբ իրականացվող բռնությունները»։ Նա նաև պահանջել է բացել երկրորդ անցակետը, որը թույլ կտա մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, ինչը պաղեստինցիների համար հրատապ է:
Նախօրեին Փարիզը հայտարարեց, որ աշխատում է իսրայելցի վերաբնակիչների դեմ պատժամիջոցների վրա և հույս ունի այս հարցում առաջընթաց ունենալ նաև եվրոպական մակարդակով։ Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել էր նաև, որ ևս 600 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել Գազայի հատված։