Գազայում զոհվել է Իսրայելի գլխավոր շտաբի նախկին ղեկավարի որդին
661
Հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2023 թ., 23:18
![]() Գազայի հատվածում մղվող կատաղի մարտերում զոհվել է 25-ամյա Գալ Էյզենկոտը՝ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետ, նեղ ռազմական կաբինետի անդամ Գադի Էյզենկոտի որդին։ Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ Գալը պահեստազորային է եղել և ծանր վիրավորվել է Ջեբալիայի թունելի հորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Հաղորդվում է, որ Գադի Էյզենկոտը որդու մահվան մասին իմացել է իսրայելական ուժերի հարավային հրամանատարություն այցելելիս։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցավակցություն է հայտնել Գալ Էյզենկոտի մահվան կապակցությամբ։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
