«Ռուսաստանն այլևս «երկիր-բենզալցակայան» չէ». Պուտին
![]() Ռուսաստանն այլևս «երկիր-բենզալցակայան» չէ և տնտեսական աճով գերազանցում է եվրոպական մյուս երկրներին։ Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նաև նշել է, որ ոչ ռեսուրսային ոլորտները, մասնավորապես՝ արտադրությունը, տրանսպորտը և նյութատեխնիկական ապահովումը, գնալով ավելի մեծ տեղ են զբաղեցնում տնտեսական աճի կառուցվածքում։ 2023 թվականի երկրորդ եռամսյակում դրանք կազմել են տնտեսական աճի 54%-ը, ևս 44%-ը բաժին է ընկել առևտրին, սննդի և այլ ծառայություններին: «Եվ միայն 2%-ը, ուզում եմ ընդգծել, ընդամենը 2%-ն է կազմել հանքարդյունաբերությունը։ Հիմա թող ինչ-որ մեկն ասի, որ Ռուսաստանը գազալցակայան է, ինչպես բոլորովին վերջերս փորձեցին ասել դրա մասին»,- ասել է Պուտինը։ Ավելի վաղ ամերիկյան WSJ հրատարակությունը գրել էր, որ ռուսական տնտեսությունը բավականին կայուն է և «խուսափել է փլուզումից»՝ չնայած Արևմուտքի պատժամիջոցներին։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
