Հաշվիչ հանձնախմբի նախագահը ներկայացրեց երեկվա քվեարկությունների արդյունքները
![]() Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: Փակ քվեարկության արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Մարաբյան՝ կողմ 68, Մխիթարյան՝ կողմ 0, Շահվերդյան՝ կողմ 0: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել էր Հասմիկ Հակոբյանի թեկնածությունը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 68, դեմ՝ 1: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել էր նաև Նունե Հախվերդյանի թեկնածությունը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 68, դեմ՝ 1: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրել էր Հակոբ Միհրանյանի թեկնածությունը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ, կողմ՝ 69, դեմ՝ 0: Այս տեղեկությունը հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը՝ ներկայացնելով երեկ տեղի ունեցած քվեարկությունների արդյունքները: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
