Խիստ հազվադեպ հանդիպող նարնջագույն բևեռափայլը նշմարվել է մեկ տարվա մեջ երկրորդ անգամ
1980
Կիրակի, 03 դեկտեմբերի, 2023 թ., 21:24
![]() «Անհնարին» նարնջագույն բևեռափայլ է նկատվել Շոտլանդիայի երկնքում նոյեմբերի 25-ին գեոմագնիսական փոթորկի ժամանակ։ Այս մասին հայտնում է Live Science-ը։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 19-ին, գեոմագնիսական փոթորիկից հետո էր անսովոր նարնջագույն բևեռափայլ գրանցվել: Բևեռափայլերի երկու ամենատարածված գույներն են կարմիրն ու կանաչը: Տեսականորեն թթվածնի և ազոտի մոլեկուլները որոշակի պայմաններում կարող են թույլ նարնջագույն ալիքների արձակում: Այնուամենայնիվ, նույնիսկ երբ դա տեղի է ունենում, անսովոր գույնը ամենից հաճախ թաքնված է լինում կանաչի և կարմիրի ետևում: Շոտլանդիայի երկնքում նարնջագույն փայլը առաջացել է կարմիրի և կանաչի խառնուրդից: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե կարմիր և կանաչ լույսի շերտերը կատարելապես համընկնեն, ինչը շատ հազվադեպ է պատահում: |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
