Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Իսրայելի պաշտպանության նախարարությունն ընդլայնում է Գազայում ռազմական գործողությունների գոտին

883
Շաբաթ, 02 դեկտեմբերի, 2023 թ., 21:18
Իսրայելի պաշտպանության նախարարությունն ընդլայնում է Գազայում ռազմական գործողությունների գոտին

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱՀԱԼ-ը, սկսել է գործել Գազայի հատվածի այն շրջաններում, որտեղ նախկինում ռազմական գործողություններ չեն իրականացվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պայքարելու համար, գրում է Times of Israel թերթը։
«Վերջին երկու օրվա ընթացքում մենք աշխատում ենք այն տարածքներում, որտեղ անցյալ ամիս չենք աշխատել, և այդպիսի տարածքների թիվը կավելանա»,- մեջբերում է լրատվականը Գալանտի հայտարարությունը: Ըստ թերթի՝ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ իսրայելական բանակը հավատարիմ է ՀԱՄԱՍ-ի «լիակատար վերացմանը»։
«Սպասվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կընդլայնի ցամաքային գործողությունների տարածքը Գազայի հատվածի հարավում»,- ասել է Գալանտը: