Ուկրաինայի առաջին տիկինը դեմ է, որ իր ամուսինը վերընտրվի նախագահի պաշտոնում
![]() Ելենա Զելենսկայան չի ցանկանում, որ իր ամուսինը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, առաջադրվի նախագահական նոր ժամկետի համար։ Այդ մասին նա հայտարարել է The Economist-ին տված հարցազրույցում։ Զելենսկիի կինը վստահ է, որ Ուկրաինան կհաղթի Ռուսաստանի դեմ պատերազմում։ Դրանից հետո, Զելենսկայայի խոսքով, իր ընտանիքը կրկին միասին կլինի, և ինքը և իր ամուսինը պետք է հասկանան, թե ինչպես այնուհետև ապրել։ «(Ուկրաինայի հաղթանակից հետո) մենք անընդհատ ապրելու ենք ամուսնուս և երեխաներիս հետ: Սրանից հետո (պատերազմի ավարտից) մենք արձակուրդ ենք վերցնելու և ինչ-որ տեղ ենք գնալու: Որևէ տեղ, բայց միասին: Միայն մենք չորսով: Դրանից հետո մենք կմտածենք, թե մենք՝ ես ու նա, ինչ ենք անելու, քանի որ ես չեմ ուզում, որ նա դառնա նախագահ հաջորդ ժամկետում կամ հաջորդ երկու ժամկետներում, դա անհնար է, մենք, հավանաբար, պետք է մտածենք ինչ-որ նոր բան»,- ասել է Զելենսկայան։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
