«Պատերազմը նոր փուլ է մտել». Զելենսկի
1634
Ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2023 թ., 14:24
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմը նոր փուլ է մտել: Այս մասին նա ասել է The Associated Press-ին տված հարցազրույցում: «Մենք պատերազմի նոր փուլում ենք, և դա փաստ է: Ըստ էության, ձմեռը նոր փուլ է»,- ասել է նա: Պատասխանելով հարցին, թե արդյոք գոհ է հակագրոհի արդյունքներից, Զելենսկին նշել է. «Մենք չենք նահանջում, ես գոհ եմ: Մենք պայքարում ենք աշխարհի երկրորդ բանակի դեմ: Մենք չենք ստացել մեր ուզած բոլոր զենքերը, ես չեմ կարող գոհ լինել, բայց և չեմ կարող շատ բողոքել: Ուկրաինային հաջողվել է տարածքային փոքր հաջողությունների հասնել հակառակորդի դեմ պայքարում»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
