Պուտինն արտասահմանցիներից վերցրել է Պուլկովոն. #Дождь
![]() Ռուսաստանի կառավարությունը նոր հոլդինգ է ստեղծում Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանը կառավարելու համար՝ այդ իրավունքը վերցնելով արտասահմանյան ընկերություններից: Համապատասխան հրամանագիրը Ռուսաստանի նախագահը ստորագրել է նոյեմբերի 30-ին: Հրամանագրում ասվում է, որ դրանք «հատուկ տնտեսական միջոցներ» են՝ ի պատասխան «ԱՄՆ-ի և նրան միացած օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ոչ բարեկամական գործողությունների»: Նոր հոլդինգին կփոխանցվի բաժնեմասերի 100%-ը: Ընդ որում, օտարերկրյա ընկերությունները կզրկվեն իրենց բաժնետոմսերը տնօրինելու իրավունքից։ Հոլդինգի մեջ մտնող ռուսական ընկերությունները կպահպանեն այդ իրավունքը։ Պուլկովոյի արտասահմանյան բաժնետերերի թվում են Կատարի սուվերեն հիմնադրամը և գերմանական Fraport ընկերությունը. նրանց է պատկանում օդանավակայանի բաժնեմասերի 25-ական տոկոսը: Եվս 25,01%-ը պատկանում է ՎՏԲ կառույցներին, 24,99%-ը՝ կոնսորցիումին, որը մտնում է Ռուսաստանի պետական հիմնադրամի կազմում, ԱՄԷ-ի Mubadala հիմնադրամին, ինչպես նաև ամերիկյան Baring Vostok-ին: 2022 թվականին գերմանական Fraport ընկերությունը հայտարարել է, որ աջակցում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ կապված Ուկրաինա ներխուժման հետ, և դադարեցնում է գործարար ակտիվությունը: Ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ Պուլկովոյում Fraport-ի բաժնեմասի վաճառքն անհնար է մինչև 2025 թվականը՝ պայմանագրի պայմանների պատճառով: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
