Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Թուրքիայում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը». Կլաար

518
Չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ., 16:54
«Թուրքիայում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը». Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ Թուրքիայում քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում: «Երեկ այցելեցի Անկարա, որտեղ քննարկեցինք Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում ԵՄ-ի և Թուրքիայի համար, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը»,- նշել է նա: