Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«2018-ին գրավոր գրել եմ, որ պատերազմում դատապարտված եք պարտության». Սամվել Բաբայան

185
Չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ., 15:24
«2018-ին գրավոր գրել եմ, որ պատերազմում դատապարտված եք պարտության». Սամվել Բաբայան

«44-օրյա պատերազմը կանգնեցնելու քանի՞ հնարավորություն է եղել»,- դիմելով ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին՝ ԱԺ-ում հարցրին լրագրողները: Վերջինն ասաց՝ ոչ մի: Մյուս հարցին՝ պատերազմի ո՞ր օրն եք հասկացել, որ Ադրբեջանը հաղթում է, պատասխանել է՝ մինչև պատերազմի սկսվելը: «Նամակներով դիմել էի և՛ առաջվա, և՛ գործող ղեկավարին: 2018-ին գրավոր գրել եմ, որ դատապարտված եք պարտության: Հետո պարտվել ենք էն սցենարով, որը ես գրել եմ»,- նշել է նա: