Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է Մոլդովային

491
Չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ., 14:36
ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է Մոլդովային

Ռուսաստանը կպատասխանի պատժամիջոցներին միանալու Մոլդովայի իշխանությունների որոշմանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք դա գնահատում ենք որպես հերթական թշնամական քայլ, որն ուղղված է ռուս-մոլդովական հարաբերությունների փլուզմանը։ Կասկած չպետք է լինի, որ դա մեր կողմից անպատասխան չի մնա»,- ասել է Զախարովան։
Ռուսաստանի և Մոլդովայի միջև հարաբերությունները սկսել են վատթարանալ, երբ 2020 թվականի վերջին Մոլդովայի նախագահ դարձավ Մայա Սանդուն, ով հավատարիմ է եվրոպամետ գծին: