Բլինքենը համաձայնել է Ալիևի պայմանին
![]() Ինչպես հայտնել էինք, նոյեմբերի 27-ին կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդում է՝ զրույցի ընթացքում Ալիևը նշել է, որ Ադրբեջանի հասցեին ԱՄՆ-ի վերջին հայտարարություններն ու քայլերը լուրջ վնաս են հասցրել ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին: Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենի հայտարարություններն Ադրբեջանի հասցեին Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի Եվրոպայի ենթակոմիտեի լսումների ժամանակ կողմնակալ են: Բլինքենը խնդրել է Ադրբեջանի նախագահին թույլ տալ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենին դեկտեմբերին այցելել Ադրբեջան՝ հարաբերությունները կարգավորելու նպատակով: Ադրբեջանի ղեկավարը համաձայնել է՝ պայմանով, որ այդ այցից հետո կհանվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱՄՆ մեկնելու արգելքը: Պետքարտուղար Բլինքենը պատասխանել է համաձայնությամբ: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
