Վլադիվոստոկում Կիմ Չեն Ընի դեմ մահափորձ էին ծրագրել. #Dailybeast
![]() Ամերիկյան Daily Beast թերթը հաստատել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ոչնչացման մի քանի ծրագրերի մշակման լուրը: Դրանցից առնվազն մեկը կարող էր տեղի ունենալ Վլադիվոստոկում՝ Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ: «Հյուսիսային Կորեայի անվտանգության ծառայությունները մտահոգված էին, երբ 2016 թվականին հայտնի դարձավ, որ Կիմ Չեն Ընը ծրագրում է այցելել Վլադիվոստոկ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին հանդիպման համար»,- գրում է թերթը: Այդ ժամանակ ուղևորությունը չեղարկվեց անվտանգության նկատառումներից ելնելով: Կիմ Չեն Ընի ռեժիմը տապալելու ևս մեկ ծրագիր եղել է 2017 թվականին, այն ֆինանսավորվել է Հարավային Կորեայի հետախուզության կողմից: Թերթի տվյալներով՝ նման ծրագրի հետևում կանգնած են եղել հարավկորեական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Տո Հի Յունը, ինչպես նաև Կիմ Սոն Իլը, որը գործել է Խաբարովսկից: Սակայն մտադրությունները չեն իրականացվել, քանի որ մի քանի կազմակերպիչներ ձերբակալվել են ԿԺԴՀ-ում: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
