Օրբանն ու Միշելը քննարկել են ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը
1478
Երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2023 թ., 17:48
![]() Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելը Բուդապեշտում քննարկել են ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը: «Հանդիպումը տեղի է ունեցել Եվրոմիության դեկտեմբերյան գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում»,-ասել է Հունգարիայի վարչապետի խոսնակ Բերտալան Հավաշին, հաղորդում է MTI լրատվական գործակալությունը: Politico թերթի տվյալներով՝ վերջերս Օրբանը նամակ է հղել Միշելին, որում նախազգուշացրել է, որ թույլ չի տա բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ, ինչպես նաև նրան լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրել, քանի դեռ ԵՄ-ը խորը քննարկումներ չի անցկացրել այդ երկրի վերաբերյալ ռազմավարության շուրջ: Հունգարիայի կառավարությունը հանդես է եկել այդ ռազմավարության վերանայման օգտին: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
