Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.

Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

679
Երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2023 թ., 11:48
Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Բաքվում այսօր կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն և Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը կքննարկեն տարածաշրջանային անվտանգության, եռակողմ համագործակցության հարցերը և ապագայի ծրագրերը: