Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

Իլոն Մասքն այսօր կմեկնի Իսրայել

1371
Երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2023 թ., 11:30
Իլոն Մասքն այսօր կմեկնի Իսրայել

Ամերիկացի գործարար և X սոցցանցի սեփականատեր Իլոն Մասքն այսօր կմեկնի Իսրայել, որտեղ կհանդիպի նախագահ Իցհակ Հերցոգի հետ, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով Հերցոգի գրասենյակին:

Հանդիպմանը ներկա կլինեն նաև այն իսրայելցիները, որոնց հարազատները գերության մեջ էին Գազայում:

Մասքը կհանդիպի նաև վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և կայցելի Գազայի սահմանամերձ բնակավայրեր, որոնք տուժել են պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակումից: