Երևան`   -7 °C
Այսօր`   Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.

«Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանը ժամանակի ընթացքում կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ին»․ Պեսկով

938
Կիրակի, 26 նոյեմբերի, 2023 թ., 14:30
«Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանը ժամանակի ընթացքում կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ին»․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է՝ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը ժամանակի ընթացքում կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի գործունեությանը, փոխանցում է ТАСС-ը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը քաջ հայտնի է. «Մենք չենք կարող ամեն ինչում համաձայնել։ Բոլոր երկրները միակարծիք են դաշինքի հետագա ամրապնդման և զարգացման հարցում։ Հուսով ենք, որ հենց այս ճանապարհով կգնանք առաջ, և մեր հայ ընկերները ժամանակի ընթացքում կվերանայեն իրենց մոտեցումը՝ ի նպաստ կազմակերպության ընդլայնված մասնակցության»,- եզրափակել է նա։