Իսրայելական բանակը չի լքի Գազան, քանի դեռ բոլոր պատանդները տուն չեն վերադարձվել
945
Շաբաթ, 25 նոյեմբերի, 2023 թ., 22:48
![]() Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իսրայելական բանակը չի լքի Գազայի հատվածը, քանի դեռ բոլոր պատանդները տուն չեն վերադարձվել: Իսրայելի ՊԲ Գլխավոր շտաբի ղեկավար Հերզի Հալևին էլ հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հրադադարի ավարտից անմիջապես հետո կվերսկսի ռազմական գործողությունները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ։ «Մենք մտադիր չենք, չենք ուզում և պատրաստ չենք դադարեցնել այս ջանքերը, քանի դեռ չենք վերադարձրել բոլոր պատանդներին։ Մեր բարոյական պարտքն է վերադարձնել նրանց։ Հրադադարի ավարտից անմիջապես հետո կվերադառնանք հարվածներին Գազայում: Մենք ամեն ինչ կանենք ՀԱՄԱՍ-ը վերացնելու համար, ինչպես նաև ուժեղ ճնշում կգործադրենք որքան հնարավոր է շատ պատանդների վերադարձի համար»,- ասել է նա։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
