Բերձորում Ալիևի «մեծ վերադարձի» գործընթացը փակուղի է մտել
![]() Բերձորում (Լաչին), ինչպես ասվում է այդ շրջանում Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցչի հայտարարության մեջ, «մեծ վերադարձը» փակուղի է մտել, գրում է «Ինֆոտեկա24»-ը: Պետական պաշտոնյան գործարարներին կոչ է անում ակտիվ մասնակցություն ունենալ Լաչինում աշխատատեղերի ստեղծմանը, քանի որ մարդկանց զբաղվածության հարցն ավելի հեշտ է լուծել մասնավոր և պետական հատվածների համագործակցությամբ: Նրա խոսքով, որքան արդյունավետ լինի այդ համագործակցությունը, այնքան արագ հնարավոր կլինի լուծել Բերձորի շրջանում քաղաքացիների աշխատանքի տեղավորման հարցը: Նա փաստացի ընդունում է, որ մարդիկ աշխատանք չունեն, իսկ պետությունը չի հաղթահարում «հարկադրված տեղահանվածների» խնդիրները: Քարոզչությունը՝ քարոզչություն, ցուցամոլությունը՝ ցուցամոլություն, իսկ մարդկանց ապրուստի միջոցներ են պետք։ Ուստի Իլհամ Ալիևը դիմում է մասնավոր բիզնեսին: Բերձորի միջանցքում իրականում ոչ մի կտոր ազատ հող, անտառ, արոտավայր չկա։ Որտեղ և ինչպես ներդնել, իրոք, ոչ ոք չգիտի: Ամենայն հավանականությամբ, տեղահանվածների շրջանում բողոքի տրամադրություններ են հասունանում: Կարելի է ակնկալել գործարարների հարկադիր վերաբնակեցում Բերձորում և այլ գրավյալ տարածքներում։ Արդյո՞ք Ադրբեջանում կսկսվի Բերձորի և այլ «ազատագրված» շրջանների բնակիչների կուլակաթափությունը։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
