«Ես չեմ համագործակցի ավտոկրատների և կոմունիստների հետ». Արգենտինայի նորընտիր նախագահ
![]() Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյը հայտարարել է, որ չի ցանկանում համագործակցել ավտոկրատների և կոմունիստների հետ: Նա ընդգծել է իր աջակցությունը նրանց, ովքեր պաշտպանում են ազատությունն ու խաղաղությունը և հավատում են ազատական ժողովրդավարության սկզբունքներին: LN+ հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նաև նշել է, որ չի սատարի ավտորիտար ռեժիմներին և կոմունիստներին, թեև չի հստակեցրել, թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը: Միլեյը դատապարտել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի բռնապետությունը և իր հասցեին նրա արտահայտություններն անվանել անտեղի: Ավելի վաղ Մադուրոն ընտրություններում Միլեյի հաղթանակն անվանել էր «ծայրահեղ աջական նեոֆաշիզմ»: Միլեյը չի նախատեսում միջպետական հարաբերություններ զարգացնել Բրազիլիայի, Չինաստանի և Ռուսաստանի հետ՝ նրանց քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով: Սակայն նա ընդգծել է, որ չի խոչընդոտի այդ երկրների հետ մասնավոր բիզնեսին: Միլեյն իր առաջնահերթ դաշնակիցներ է անվանում Իսրայելին և ԱՄՆ-ին: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
