«Էդ անգրագետ պարեկներից որևէ մեկը ձերբակալվե՞լ է»․ Գևորգ Պետրոսյան
![]() «ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն, ՀՀ-ում բարձրագույն արժեքը մարդն է․ ՀՀ նախագահ կոչեցյալը որևէ անգամ որևէ մարդու իրավունքի խախտման միջամտե՞լ է»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարել է նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով օրերս Կապանում տեղի ունեցած դեպքին։ «Հարց եմ տալիս Վահագն Խաչատուրյանին, ի՞նչ ես արել էդ հրապարակման կապակցությամբ։ Էդ անգրագետ, քռչոտ պարեկներից որևէ մեկը ձերբակալվե՞լ է»,- ասել է Պետրոսյանը։ Նոյեմբերի 18-ին հայտնել էինք, որ Կապանում պարեկները տևական ժամանակ վարել են քաղաքացի Ռազմիկ Մարտիրոսյանի հետևից, հասել մինչև տան բակ։ Մեքենայի գույքահարկը չվճարելու համար պարեկների ու քաղաքացու միջև վիճաբանություն ու քաշքշուկ է տեղի ունեցել։ Երիտասարդի հայրը՝ Սեյրան Մարտիրոսյանը պատշգամբից նկատել է, որ պարեկները հարվածում են որդուն։ Տնից դուրս է եկել, մոտեցել պարեկներին ու խնդրել դադարեցնել ծեծկռտուքը։ Պարեկները դադարեցնելու փոխարեն ձեռնաշղթաներ են հագցրել որդուն։ Նույն ժամանակ հոր ինքնազգացողությունը վատացել է և տեղում ինֆարկտից մահացել։ |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
