Պարեկների բռնարարքները որդու հանդեպ՝ հոր մահվան պատճառ․ ահազանգ Կապանից
![]() «Երկիր»-ը գրում է․ «Օրերս Կապանում ներդրված պարեկները տևական ժամանակ վարել են քաղաքացի Ռազմիկ Մարտիրոսյանի հետևից, հասել մինչև տան բակ ու կանգնեցրել վարորդին։ Մեքենայի գույքահարկը չվճարելու համար պարեկների ու քաղաքացու միջև վիճաբանություն ու քաշքշուկ է տեղի ունեցել։ Երիտասարդի հայրը՝ Սեյրան Մարտիրոսյանը պատշգամբից նկատել է, որ պարեկները հարվածում են որդուն։ Տնից դուրս է եկել, մոտեցել պարեկներին ու խնդրել դադարեցնել ծեծկռտուքը։ Պարեկները դադարեցնելու փոխարեն ձեռնաշղթաներ են հագցրել որդուն։ Նույն ժամանակ հոր ինքնազգացողությունը վատացել է և տեղում ինֆարկտից մահացել։ Մինչ հարևանները շտապ օգնություն կկանչեին, ներդրված պարեկներն ավարտին են հասցրել իրենց «հաղթական գործը» և երիտասարդին անշնչացած հոր մոտից տեղափոխել բաժին։ Այսօր Սեյրան Մարտիրոսյանի հուղարկավորությունն է»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
|

Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
117Երեկ, 14:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
14818.12.2025, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
11718.12.2025, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
29418.12.2025, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
28418.12.2025, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
13517.12.2025, 23:30
